Ավստրիայում լիբերալ մուսուլմանների կողմից անցկացվել է սոցիալական հարցում <<վախենում եք արդյոք երկրում արմատական իսլամական կազմակերպությունների հզորացումից >>թեմայով: Հարցվածների ավելի քան 55%-ը պատասխանել էր, որ մտահոգված է այդ հարցով և վտանգ է տեսնում իսլամական ահաբեկչական կազմակերպությունների գործունեության մեջ: Ավստրիական լրատվական գործակալություններից մեկի համաձայն ավստրիացիների 60%-ը անհանգստացած են ծայրահեղականության տարածմամբ: Քաղաքացիները բարձր են գնահատել երկրի կառավարության որոշումը, համաձայն որի խիստ հսկողության տակ է առնված ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը, այդ թվում նաև իսլամական: Դա նպատակ ունի մեկուսացնել արմատականության և ծայրահեղականության օջախները և դադարեցնել երիտասարդության հավաքագրումը Մերձավոր Արևելքում իսլամիստների շարքերում կռվելու համար: