Christian Post–ի համաձայն` ԱՄՆ-ի Միացյալ մեթոդիստական եկեղեցին ծրագրում է փոփոխություններ կատարել միասեռ ամուսնությունների հարցում ունեցած իր դարավոր պրակտիկայում: Եկեղեցիների խորհուրդը արդեն հավանություն է տվել կանոնադրության մեջ փոփոխություններին, որոնց համաձայն քահանաները կարող են ամուսնացնել միասեռ զույգերին, իսկ համասեռամոլները կարող են ծառայել եկեղեցում: Այս որոշումը պետք է հաստատի Գլխավոր կոնֆերանսը, որը կայանալու է հաջորդ տարի: Կրոնի հարցերով փորձագետ Ջոն Լոմպերիսը Christian Post–ին տված հարցազրույցում նշել է,որ կանոնադրության մեջ այդ ուղղումները ճիշտ չեն և բացասկաան հետևանքներ կունենան եկեղեցու համար: Նա նշել է նաև, որ մեթոդիստական եկեղեցիների Գլխավոր Կոնֆերանսը չի հաստատի այդ փոփոխությունները: