Հունիսի 26-ին ԱՄՆ-ի Գերագույն դատարանը որոշում է կայացրել օրինականացնել միասեռ ամուսնությունների գրանցումը ամբողջ երկրում: Միասեռ ամուսնություններ կնքելը ճանաչվել է, որպես ԱՄՆ-ի քաղաքացիների սահմանադրական իրավունք: Նախագահ Բարակ Օբաման այս վճիռը Միացյալ Նահանագների համար հաղթանակ է անվանել: Նշենք, որ նախկինում միասեռ ամուսնությունների ընդունումը դաշնային իրավասության տակ չէր, այլ յուրաքանչյուր նահանգի իշխանության: Մինչ oրս միասեռ ամուսնությունները օրինականացված են ամերիկյան 50 նահանգներից 37-ում: Միասեռ ամուսնությունները չօրինականացրած նահանգներում բնակվում են ավելի քան 70 հազար միասեռ զույգեր, ովքեր ցանկանում են օրինականացնել իրենց կապը: Տեղեկացնենք, որ ներկայումս միասեռ ամուսնությունները գրանցում են աշխարհի 20 երկրներում, Մեքսիկայի մի քանի նահանգներում: Ի դեպ` անդրադառնալով ԱՄՆ-ում միասեռ ամուսնությունների օրիկնականցմանը Վրաստանի Պատրիարք- Կաթողիկոս Իլիա 2-րդը կիրակնօրյա քարոզի ժամանակ հայտարարել էր. <<Դա մեծագույն սխալ է, ինչի մասին խոսում են հենց իրենք ամերիկացիները>>: