ТБН-Россия հանրային հեռուստաալիքի աշխատակիցները կոչ են արել քրիստոնյաներին միանալ հեռուստաալիքի նախագահ Իգոր Նիկիտինի առողջության վերականգման համար բարձրացվող աղոթքներին: <<Սիրելի քույրեր և եղբայրներ: Այսօր ТБН-Россия հեռուստաալիքի թիմը կոչ է անում միաբանվել մեզ հետ և միասնական Հոգով աղոթքներ բարձրացնել մեր ալիքի նախագահ Իգոր Նիկիտինի ֆիզիկական ուժերի վերականգման համար: Ներկայումս Իգոր Յուրևիչը բուժման կուրս է անցնում, սակայն հասկանում ենք, որ նրա առողջությունը միայն բժիշկների ձեռքերում չի: Հիվանդությունը նահանջում է և օրգանիզմի վերականգման համար ժամանակ է անհրաժեշտ: Մենք գնահատում ենք ձեր աջակցությունը և մեր մեծ ընտանիքի անդամը դառնալու ձեր ցանկությունը: Մենք ապավինում ենք Բարձրյալի օգնությանը, և հավատում ենք Իգոր Նիկիտինի լիակատար վերականգմանը և բժշկությանը, ով երկար տարիներ իր ուժերը նվիրել է ողջ աշխարհում Աստծո խոսքի տարածմանը>>-ասված է ТБН-Россия հանրային հեռուստաալիքի մամուլի ծառայության հայտարարությունում: