Զանգվածային ջրով մկրտություն Լիմայում

//Զանգվածային ջրով մկրտություն Լիմայում

Զանգվածային ջրով մկրտություն Լիմայում

Invictory  կայքի տեղեկացմամբ Պերուի մայրաքաղաք Լիմայում Սուրբ Հարության տոնից հետո  <<Համաշխարհային միսիոներական շարժում>> (Worldwide missionary movement) եկեղեցին  ջրով մկրտել է  ավելի քան 2400 հավատացյալի:  Մկրտության արարողությունը կատարվել էր մայրաքաղաքի արվարձաններից մեկում  գտնվող ջրավազանում:  Ջրով մկրտվել ցանկացողները  նախապես անցել էին աստվածաշնչյան հիմնական ուսմունքների վերաբերյալ դասընթացներ:  Մկրտությունը կատարել էր Պերուի <<Համաշխարհային միսիոներական շարժման>>  նախագահ Ռոդոլֆո Գոնսալեսը: Նա  կոչ էր արել հավատարիմ մնալ քրիստոնեական սկզբունքներին, ընթանալ արդարության և սրբության ճանապարհով:Նշենք ,  որ   <<Համաշխարհային միսիոներական շարժումը>> հիսունական քրիստոնյաների կազմակերպություն է: Այն ստեղծվել է  50 տարի առաջ: Գլխավոր գրասենյակը գտնվում է Պուերտո Ռիկոյում: Շարժումը ունի ավելի քան  6 հազար  համայնք  60 երկրներում:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն