Խաչը իսլամիստների թիվ 1 թշնամին է

//Խաչը իսլամիստների թիվ 1 թշնամին է

Խաչը իսլամիստների թիվ 1 թշնամին է

 

<<Анкава>> լրատվական գործակալության տեղեկացմամբ`  իսլամիստների ձեռքում գտնվող  Իրաքի Մոսուլ քաղաքում  շարունակվում է պատերազմը քրիստոնյաների և քրիստոնեությունը հիշեցնող ամեն ինչի դեմ: Ականատեսների վկայությամբ իսլամիստ ծայրահեղականները ամեն ինչ անում են, որպեսզի քաղաքում ջնջեն     քրիստոնյաների ներկայության հիշողությունն անգամ:  Մոսուլի լրագրողներից մեկը, որի անունը գործակալությունը չի հայտնում, տեղեկացրել էր, որ <<Իսլամական պետության>> գրոհայինները մտադիր են    այդ տարածաշրջանում  ոչնչացնել քրիստոնեական բոլոր խորհրդանիշները և այդ  ուղղությամբ  նպատակասլաց աշխատում են: << Խաչը իսլամիստների առաջին թշնամին է: Այդ պատճառով էլ այսօր Մոսուլում  ոչ մի խաչ չի մնացել>>-պատմել էր լրագրողը: Նրա խոսքով գրոհայինների կողմից  Մոսուլը գրավելուց արդեն  երկու շաբաթ անց  իսլամիստները քրիստոնեական բոլոր տաճարների խաչերը  վայր էին գցել, իսկ քրիստոնյաների բնակարաններում  սրբապատկերները և խաչերը վերացնելու համար պարբերաբար ստուգայցեր էին կատարում: << Տները թալանում և ավերում  էին յուրահատուկ վայրագությամբ և քրիստոնյաների հանդեպ  այդ ատելությունը պահպանվել է մինչ օրս: Տաճարները  և վանքերը  կամ պայթեցնում են, կամ  ավերում>>-հավելել էր իրաքցի լրագրողը:

By | 2015-09-25T14:17:59+00:00 September 25th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն