Հոկտեմբերի 4-ին  Վատիկանում սկսվել է  Հռոմեական կաթոլիկ եկեղեցու  եպիսկոպոսների համաժողովը, որը նվիրված է  ընտանիքի դերին եկեղեցում և ժամանակակից աշխարհում: Սինոդը սկսվել էր հանդիսավոր պատարագով, որը մատուցել էր Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը: Պապը  խոսել էր  մարդկանց կյանքում ընտանիքի կարևոր նշանակության մասին:<<Աստված մարդուն ստեղծել է ոչ թե միայնակ և տխուր ապրելու, այլ երջանիկ կյանքի համար, որպեսզի  կյանքի ուղին կիսի իր կողակցի հետ, որպեսզի  ապրի  սիրո հրաշալի փորձառությունը: Ամուսնական կյանքի նպատակը  ոչ միայն միասին ապրելն է, այլ նաև  միմյանց սիրելը>>-ասել էր Ֆրանցիսկ I-ը:  Նշենք, որ այս համաժողովին մասնկացում են հինգ մայրցամաքներից  Կաթոլիկ եկեղեցու 270 ներկայացուցիչներ, այդ թվում 74 կարդինալներ, 102 եպիսկոպոսներ և այլն: Ժողովին ներկա է լինելու նաև  ամուսնական  18 զույգ, ովքեր իրենց կարծիքն են հայտնելու  ժամանակակից ընտանիքի  ամենացավոտ խնդիրների վերաբերյալ: Համաժողովը իր աշխատանքներն ավարտելու է հոկտեմբերի 25-ին: