Թուրքիայում բնակվող ռուսները խնդրում են աղոթել իրենց համար

Գլխավոր/Նորություններ/Թուրքիայում բնակվող ռուսները խնդրում են աղոթել իրենց համար

Թուրքիայում բնակվող ռուսները խնդրում են աղոթել իրենց համար

Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական СУ-24 ռմբակոծիչի կործանումից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի մասին պատմել է  Սոլժենիցինի անվան ռուսաց լեզվի և մշակույթի  ուսումնասիրման   ընկերության  ղեկավար Անդրեյ Պոնոմորյովը, ով  երկար տարիներ  բնակվում է Թուրքիայի Իզմիր քաղաքում: Նրա խոսքով Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները խիստ լարված են, թուրքական համացանցը   հեղեղված է հակառուսական կոչերով: Նման տրամադրությունների պատճառը այն է, որ Ռուսաստանը օգնում է Բաշար Ասադին հավատարիմ բանակային ստորաբաժանումներին Սիրիայի թուրքաբնակ շրջաններում: << Չնայած շարքային թուրքերի մեծ մասը  կողմ է Ռուսաստանի հետ բարի դրացիական հարաբերություններին, սակայն  կան ուժեր, որոնք  նպատակաուղղված լարում են իրավիճակը և  ագրեսիվ են տրամադրված  մեր հանդեպ>>-ասել էր Անդրեյ Պոնոմորյովը և եզրափակել.<<Խնդրում ենք ուղղափառ մեր քույրերին և եղբայրներին աղոթել մեզ համար>>: