Թունիսի իշխանությունները պայքարելու են ծայրահեղականության դեմ

//Թունիսի իշխանությունները պայքարելու են ծայրահեղականության դեմ

Թունիսի իշխանությունները պայքարելու են ծայրահեղականության դեմ

France-Presse  գործակալության համաձայն Թունիսի իշխանությունները հայտարարել են, որ երկրում կամպանիա են սկսում` երիտասարդության շրջանում  իսլամական ծայրահեղական գաղափարախոսության տարածման դեմ պայքարելու համար: Կրոնի հարցերով նախարար Մոհամեդ Հալիլը տեղեկացրել էր, որ  կամպանիայի ընթացքում  քարոզելու և ներկայացնելու են  << իսլամի իրական արժեքները>>: Նախարարի  խոսքով երիտասարդները ծայրահեղական գաղափարախոսությանը ծանոթանում են համացանցի միջոցով, ուստի  այդ ուղղությամբ ևս համապատասխան միջոցներ են ձեռնարկվելու: Թունիսի 11միլիոն բնակչության 99%-ը սունի մուսուլման է և միայն 0.2%-ը կաթոլիկներն են կազմում:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն