Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Հենքսը այցելել է Անտարկտիդայի  Վաթեռլո կղզու ռուսական  բևեռային կայանի տարածքում գտնվող Սուրբ Երրորդության  տաճարը: Այս մասին տեղեկացրել է  տաճարի հոգևորական Մաքսիմ  Գերբը: <<Շատ հետաքրքիր մարդիկ են եղել   մեր տաճարում, վերջերս այցելեց Թոմ Հենքսը, երբ զբոսանավով  անցնում էր կղզու մոտով>>-պատմել էր Մաքսիմ Գերբը և շարունակել.<< Նա շատ բարեսիրտ է և մարդամոտ: Երբ մոմ վառեց, առաջարկեցի բարձրանալ  զանգակատուն: Կարող եմ վկայել, որ  Թոմ Հենքսի մոտ լավ է ստացվում զանգեր հնչեցնելը>>: