Լոս Անջելեսի  <<Ռուս բողոքական եկեղեցու>> ծառայողները հովիվ Ալեքս Պրոկոպչիկի գլխավորությամբ  նոյեմբերի 25-ին`Գոհաբանության օրվա նախօրեին  այցելելու են  դեռահասների և երիտասարդների գաղութ: Այս մասին տեղեկացնում է invictory կայքը: <<Տարին մեկ անգամ գաղութի ղեկավարությունը  եկեղեցիներին թույլատրում է այցելել կալանավորներին: Մենք նախապես պատրաստվում ենք այցին, ֆինանսներ ենք հավաքում, սնունդ ենք տանում, ծառայում ենք, շփվում բանտարկյալների հետ: Մեզ երեք ժամ են հատկացնում  գաղութում անցկացնելու համար >>-ասել է հովիվ Պրոկոպչիկը և շարունակել.<<Գաղութում  մարդիկ կան, ովքեր  բանտում են անցկացնելու  30 տարի: Մինչև 18տարեկանը այդ գաղութում, ապա  չափահասների բանտում: Շատ կարևոր է Աստծո խոսքը  քարոզել նրանց: Երիտասարդ   հանցագործները ընդունում են Հիսուսին և փրկվում >>: Նախորդ տարի եկեղեցու ծառայողներին  հաջողվել էր  շփվել  50բանտարկյալների հետ, որոնցից 8-ը  ընդունել էր Հիսուսին: