Ռուս բողոքական եկեղեցում սկսվել է աղոթքի մարաթոնը

//Ռուս բողոքական եկեղեցում սկսվել է աղոթքի մարաթոնը

Ռուս բողոքական եկեղեցում սկսվել է աղոթքի մարաթոնը

Invictory կայքի տեղեկացմամբ` Լոս Անջելեսի   Ռուս բողոքական եկեղեցում սկսվել է  աղոթքի առաջին մարաթոնը: << Այս շաբաթ մենք աղոթելու ենք Լոս Անջելեսի համար: Զգում ենք, որ այս տարին կարևոր է լինելու ԱՄՆ-ի  և ամբողջ աշխարհի համար: Այս տարի նախագահական ընտրություններ են կայանալու և իրավիճակը շատ լարված է , մեզ անհրաժեշտ է աղոթել>>-ասել էր   եկեղեցու հովիվ  Ալեքս Պրոկոպչիկը կայքին տված հարցազրույցում: Ռուս բողոքական եկեղեցին ծրագրել է յուրաքանչյուր ամիս  աղոթքի շաբաթ անցկացնել:  Ալեքս Պրոկոպչիկը նշել է, որ  եկեղեցիների թիվը ավելանում է, հատկապես երիտասարդությունը  եկեղեցի է գալիս, դիմում  Աստծուն: <<Լոս Անջելեսում տեսնում եմ   բազմաթիվ երիտասարդ եկեղեցիներ, որոնք արագորեն աճում են>>-ասել էր հովիվը:

By | 2016-02-26T14:54:04+00:00 February 26th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն