Fides գործակալության համաձայն` Ինդոնեզիայի մայրաքաղաք  Ջակարտայում  քրիստոնյաները և մուսուլմանները ահաբեկչության դեմ  բողոքի միասնական ցույց էին կազմակերպել: Ցուցարարները իրենց զայրույթն էին արտահայտում <<Իսլամական պետության>> հետ կապ ունեցող մահապարտ ահաբեկչի  իրականացրած պայթյունի վերաբերյալ, որին զոհ է գնացել 12 մարդ: Բողոքի ակցիային մասնակցում էր ավելի քան10 հազար մարդ: << Մենք ցավում ենք ահաբեկչության զոհերի համար, աղոթում ենք  նրանց հարազատների համար:  Դատապարտում ենք  բռնության և ահաբեկչության ցանկացած դրսևորում: Ամեն ինչ կանենք Ինդոնեզիայի ժողովրդի միասնության համար>>-հայտարարել էր Ջակարտայի միտրոպոլիտ  Ալեքսիուս Բինավան: Բողոքի երթին մասնակցել էին քրիստոնեական  համայնքների և  մուսուլմանական մի քանի շարժումների  ներկայացուցիչներ: