Սոցիոլոգիական վերջին ուսումնասիրությունները պարզել են, որ քրիստոնյաները կազմում են Լիբանանի բնակչության 47%-ը: Այս տվյալը ԶԼՄ-ներին տրամադրել է  գիտնական- սոցիոլոգ, դոկտոր Բուտրոս Լաբկին: Նրա կարծիքով 1990-ականների համեմատությամբ  նման փոփոխության  պատճառը մուսուլմանների արտագաղթն է Պարսից ծոցի, Արևմուտքի և Հյուսիսային Ամերիկայի  երկրներ:<< Լիբանանում կրթության որակի բարձրացումը մուսուլման երիտասարդներին  թույլ է տալիս  օտար լեզուներ սովորել   դպրոցական հասակից, հետագայում  նրանք մեկնում են  այլ երկրներ ավելի ապահովված կյանքով ապրելու համար: Մուսուլմանների թվի նվազման պատճառներից է նաև այն, որ մուսուլման  կանայք սկսել են ծննդաբերել երկու կամ երեք երեխա>>-նշել էր Բուտրոս Լաբկին:Նրա կարծիքով Լիբանանի քաղաքական որոշ ուժեր  այլևս չեն կարող  քրիստոնյաներին փոքրամասնություն  համարել` ներքին քաղաքական պայքարում իրենց շահերը պաշտպանելու համար: