Invictory կայքի տեղեկացմամբ` փետրվարի 15-ին Լոս Անջելեսում կայացած <<Գրեմմի -2016>> մրցանակաբաշխության  ժամանակ  մրցանակի են արժանացել  քրիստոնյա  հայտնի կատարողներ ԹոբիՄաքը,  Իսրայել Հյուսթոնը, Կիրկ Ֆրանկլինը և այլոք:  ԹոբիՄաքը հաղթող է  ճանաչվել << Ժամանակակից քրիստոնեական լավագույն երաժշտություն>> անվանակարգում: Այս նույն անվանակարգում  առաջադրվել էին Կրիս Թոմլինը, Մեթ Մահերը, Լորեն Դիգլը և Ջայսոն Քրաբը: Հանդիսավոր արարողությունից հետո ԹոբիՄաքը գրել էր Facebook-ի  իր էջում.<<Ես  ուրախ եմ,  շատ  շնորհակալ եմ  բոլոր նրանց ովքեր ինձ հետ միասին  աշխատել են այս նախագծի վրա: Ողջ փառքը Աստծունն է>>: Փառաբանության առաջնորդ Իսրայել Հյուսթոնը  մրցանակ է ստացել << Լավագույն հոգևոր  երաժշտական ալբոմ>> անվանակարգում, իսկ Կիրկ Ֆրանկլինը  հաղթել է  << Քրիստոնեական երգի լավագույն կատարում>>  անվանակարգում: