Պատրիարք Կիրիլ.աղոթենք, որպեսզի մարդկանց սրտերում սեր և կարեկցանք առաջանան

//Պատրիարք Կիրիլ.աղոթենք, որպեսզի մարդկանց սրտերում սեր և կարեկցանք առաջանան

Մոսկվայի և համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը  նոյեմբերի 1-ին  Մոսկվայի Չեռնիգովյան վանքում պատարագ էր մատուցել, որից հետո  աղոթել էր  ռուսական ինքնաթիռի աղետի զոհերի համար: Արարողությունից հետո Պատրիարքը հովվական խոսքով   դիմել էր հավատացյալներին` կոչ անելով  աղոթել  բոլոր զոհերի համար: Իր խոսքում Ռուս եկեղեցու առաջնորդը անդրադարձել էր  մայրաքաղաքի որոշ ակումբներում  Հելոուինի տոնը նշելու փաստին: <<Նախագահի կարգադրությամբ երկրում սուգ է հայտարարվել: Ես ապշած եմ այն տեղեկությունից, որ  չնայած հայտարարված եռօրյա սուգին, այս գիշեր քաղաքի մի քանի ակումբներում և ժամանցի վայրերում  աղմկալից տոնել են  մեզ համար օտար  և քիչ  հասկանալի Հելոուին կոչվող տոնը: Աղոթենք, որպեսզի նման մարդկանց սրտերում առաջանան սեր և կարեկցանք: Աղոթենք նաև մեր ժողովրդի համար, որպեսզի մեր կյանքից հեռանա այս ամբողջ ապականությունը, չլինի մարդկային զգացմունքների և բարոյականության նմանօրինակ  կորուստ, աղոթենք, որպեսզի հասարակությունը և պետությունը վճռականություն և  հաստատակամություն  ցուցաբերեն` թույլ չտալու նման երևույթներ, եթե մարդիկ  անկարող են  զսպել իրենց: Դա անհրաժեշտ է  մեր ժողովրդի բարոյական առողջության համար>>-ասել էր Պատրիարքը: 

By | 2015-11-02T13:35:03+00:00 November 2nd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն

seventeen + 15 =