Պապը առաջարկել է Հարության տոնը նշել նույն օրը

//Պապը առաջարկել է Հարության տոնը նշել նույն օրը

Պապը առաջարկել է Հարության տոնը նշել նույն օրը

Վատիկանում կայացած  հոգևորականների համաշխարհային ժողովի ժամանակ Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ը կոչ էր արել միասնական ամսաթիվ ընդունել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը նշելու համար: <<Դեռևս Պողոս VI  Պապի ժամանակ եկեղեցին պատրաստ էր  մեկ ամսաթիվ ընդունել Հարության տոնի համար, որպեսզի հրաշափառ այդ տոնը նույն օրը նշեն և Հռոմում, և Կոստանդնուպոլսում և Մոսկվայում>>-հայտարարել էր Պապը: Նրա խոսքով կաթոլիկ եկեղեցին պատրաստ է  հրաժարվել ներկայումս  Հարության տոնի հաշվարկման մեթոդից: Նշենք, որ անցյալ տարի նոյեմբերին Վիեննա կատարած այցի ժամանակ Ղպտի եկեղեցու Պատրիարք Թեոդորոս II-ը քրիստոնեական եկեղեցիներին  կոչ էր արել  Հարության տոնը նշել նույն օրը: Պատրիարքը այդ առաջարկությամբ նամակ էր ուղարկել Հռոմի Պապ Ֆրանցիսկ I-ին:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն