Պակիստանում հնարավոր է վերացնեն աստվածանարգության օրենքը

//Պակիստանում հնարավոր է վերացնեն աստվածանարգության օրենքը

Պակիստանում հնարավոր է վերացնեն աստվածանարգության օրենքը

Christian Post-ի տեղեկացմամբ`Պակիստանի կրոնական փոքրամասնությունների հարցերով նախկին նախարար,  ներկայումս << Կրոնական փոքրամասնությունների  միության>>  նախագահ  Պոլ Բհատին հայտնել է, որ Պակիստանում սկսել են առաջադիմական քայլեր  ձեռնարկվել  կրոնի ազատության ոլորտում:  Բհատիի խոսքով  պակիստանցի ժողովուրդը   երկար տարիներ ականատես է եղել կրոնական հողի վրա կատարվող բռնություններին, որոնց պատճառով  զոհվել է 60 հազար մարդ: Ներկայումս երկրի բնակչությունը  հանդուրժողականության է ձգտում: Պակիստանում աստվածանարգության  օրենքով  մահապատիժ է նախատեսված Ալլահին կամ էլ Մուհամեդ մարգարեին  վիրավորելու համար, սակայն ոչ մի պատիժ նախատեսված չի կեղծ  վկայությունների և սուտ մեղադրանքների համար: Ինչպես գիտենք, հենց սուտ մեղադրանքներով  բազմաթիվ քրիստոնյաներ բանտերում են գտնվում: Վերջերս Պակիստանի Գերագույն դատարանը  աստվածանարգության համար  մահապատժի դատապարտված  մի քանի անձանց դատավճիռը փոխարինել է ցմահ բանտարկությամբ, իսկ Ասիա Բիբիի մահապատժի կատարումը  հետաձգել է անորոշ ժամանակով: Պոլ Բհատիի կարծիքով  դա վկայում  է այն մասին, որ  Պակիստանում հնարավոր է ձևավորել  խաղաղ, հանդուրժող  և բազմակարծիք  հասարակություն: Նշենք, որ Պոլ Բհատին  Պակիստանի հայտնի քաղաքական գործիչ, երկրում առաջին քրիստոնյա նախարար Շահբազ Բհատիի եղբայրն է: Շահբազ Բհատին սպանվել է 2011 թվականին թալիբան գրոհայինների կողմից, երբ հանդես էր եկել  Ասիա Բիբիի պաշտպանությամբ և քննադատել էր աստվածանարգության օրենքը:

By | 2015-12-02T11:38:18+00:00 December 2nd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն