Նիգերիայի  Իբադան նահանգի  կաթոլիկ թեմի եպիսկոպոսները  իրենց ուրախությունն են արտահայտել  իսլամական ահաբեկչական << Բոկո հարամ>> խմբավորման դեմ պայքարում ձեռք բերված հաջողությունների համար:<< Դաժան սպանությունների թիվը նվազել է,  շատ ընտանիքներ վերադառնում են  իրենց տները: Մենք շնորհավորում ենք Նիգերիայի բանակին  և հատուկ ծառայություններին, շնորհակալություն ենք հայտնում  զինծառայողների  անձնազոհության և կամքի համար, աղոթում ենք  նրանց համար>>- հայտարարել էին կաթոլիկ հոգևորականները: Նահանգի կաթոլիկ թեմերի համաժողովի ժամանակ  եպիսկոպոսները շնորհակալական ուղերձ էին հղել  Նիգերիայի նախագահ Մուհամեդ Բուհարին  ահաբեկչության և կոռուպցիայի դեմ ակտիվ պայքարի համար: Եպիսկոպոսները  թեմերի անդամներին  կոչ էին արել հավատարիմ մնալ քրիստոնեական արժեքներին, բարեկամական կապեր հաստատել մյուս կրոնների հետևորդների հետ: Նշենք, որ իսլամական ծայրահեղական << Բոկո հարամ>> խմբավորումը իր գործունեությունը  ակտիվացրել է Նիգերիայի հյուսիսային շրջաններում 2009 թվականից: Այդ ժամանակահատվածում իսլամիստ գրոհայինների իրականացրած ահաբեկչությունների, հարձակումների արդյունքում զոհվել է  20 հազար մարդ, ավելի քան 2 միլիոնը  փախստական է դարձել: