Բրիտանական լրատվամիջոցների համաձայն`Մեծ  Բրիտանիայի նախկին Գլխավոր րաբբի Ջոնաթան Սաքսը արժանացել է Թեմպլթոնյան հեղինակավոր մրցանակի: Ջ. Սաքսը  մի քանի տասնյակ գրքերի հեղինակ է: Մրցանակի է արժանացել  միջկրոնական երկխոսության ամրապնդման,  ծայրահեղականության և  անհանդուրժողականության դեմ պայքարի համար: Նշենք, որ այդ մրցանակը կրում է անգլիացի հայտնի գործարար, բարեգործ, բողոքական քրիստոնյա  Ջոն  Թեմփլթոնի  անունը: 1987թվականին Անգլիայի թագուհի Եղիսաբեթ II-ը  Ջոն  Թեմփլթոնին ասպետի կոչում էր տվել   բարեգործական լայն գործունեություն իրականացնելու համար: Մրցանակի դրամական պարգևը  մեկ ու կես միլիոն դոլար է: Առաջին մրցանակակիրը դարձել էր մայր Թերեզան 1973 թվականին: