Հոլիվուդի հայտնի դերասան, << Օսկար>>-ի և <<Ոսկե գլոբուս>> -ի  մրցանակակիր   Մորգան Ֆրիմանը հայտարարել է, որ  ցանկանում է ավելի շատ  իմանալ  Արարչի մասին: 78-ամյա Ֆրիմանը ընդունել է National Geographic հեռուստաալիքի հրավերը`  վարելու << Աստծո պատմություն>> նոր վավերագրական ֆիլմը: Դերասանը հույս ունի, որ այս աշխատանքը իրեն կօգնի ավելի շատ բան իմանալ Աստծո մասին: Ֆիլմը նվիրված է կրոնի բազմադարյան  պատմությանը, տարբեր  ժողովուրդների  ծիսակատարություններին, ինչպես նաև  հավատքի և աստվածճանաչողության հարցերին: Մորգան Ֆրիմանը նկարահանող խմբի հետ  ճանապարհորդում է: Նկարահանումները կատարվում են Եգիպտոսում, Իսրայելում, Գվատեմալայում, Թուրքիայում  և Հնդկաստանում: Ֆիլմի պրեմիերան կայանալու է  հաջորդ  տարվա  ապրիլին: Հոկտեմբերի վերջին դերասանը Իսրայելում էր եղել, այցելել էր Տիրոջ գերեզմանի  եկեղեցին, Լացի պատը, հանդիպել էր հրեա   հոգևորականների հետ: