Միջկրոնական հանդիպում Պակիստանում

//Միջկրոնական հանդիպում Պակիստանում

Միջկրոնական հանդիպում Պակիստանում

Պակիստանի Լահոր քաղաքում, որտեղ հատկապես ուժեղ է կրոնական անհանդուրժողականությունը, Միջկրոնական երկխոսության խորհուրդը Սուրբ Ծնունդի թեմայով  հանդիպում էր կազմակերպել: Հանդիպման ծրագիրը պատրաստել էր  խորհրդի  համակարգող,  կաթոլիկ քահանա Ֆրենսիս Նադիմը: Հանդիպմանը ներկա էին եղել Փենջաբ նահանգի   փոքրամասնությունների և մարդու իրավունքների նախարար, կաթոլիկ Հալիլ Թահիր Սինդհուն, քրիստոնյա համայնքների ներկայացուցիչներ և մուսուլման հոգևոր առաջնորդներ: Հանդիպման մասնակիցները  միասին աղոթել էին, հատվածներ ընթերցել Աստվածաշնչից և Ղուրանից:  Կայացել էր նաև կլոր սեղան, որի ժամանակ հայտարարել էին. <<Ամբողջ աշխարհը կանգնած է ահաբեկչական մարտահրավերի առաջ, շատ արյուն է թափվում: Քրիստոնյաները և մուսուլմանները պետք է  աջակցեն խաղաղությանը և միջկրոնական համաձայնությանը>>: Քահանա Ֆրենսիս Նադեմը շնորհակալություն էր հայտնել  հանդիպմանը մասնակցած կրոնական առաջնորդներին  և հույս էր հայտնել , որ տարբեր կրոնների հետևորդների համագործակցության  շնորհիվ << հասարակության մեջ, ընտանիքներում և պակիստանցի ժողովրդի մեջ արմատախիլ կարվի  ատելությունը, խտրականության  ցանկացած տեսակը,փոխարենը ծիլեր կարձակեն  խաղաղության և հանդուրժողականության սերմերը>>:

By | 2016-01-14T14:57:59+00:00 January 14th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն