BBC- ի տեղեկացմամբ` Մեծ Բրիտանիայում խոշոր ցանցային կինոթատրոնները հրաժարվել են  ցուցադրել  տեսահոլովակը, որում  տարբեր մարդիկ աղոթում են << Հայր Մերը>>:  Կինոթատրոններում տեսահոլովակը ցուցադրվելու էր  Սուրբ Ծննդյան տոնի  նախօրեին, <<Աստղային պատերազմներ>> ֆիլմի նոր սերիայի ցուցադրումից առաջ: Տեսահոլովակի ցուցադրությունը արգելած գործակալության կարծիքով, քրիստոնեական աղոթքը կարող է վիրավորել  այլ կրոնների հետևորդների և աթեիստների   զգացմունքները: Անգլիկան եկեղեցին այդ որոշումից  վշտացած է և մտահոգ: Եկեղեցին նման  որոշումը << հիմարություն>>  էր անվանել:  <<   Տեսահոլովակը ավելի վիրավորական չի, քան  Սուրբ Ծննդյան տոնակատարությունը կամ էլ տոնական արարողությունը քրիստոնեական տաճարներում>>- ասել էր  Անգլիկան եկեղեցու առաջնորդ, Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, ով   նկարահանվել է այդ հոլովակում: Նշենք, որ տեսահոլովակում աղոթում են փախստականներ, մարզիկներ, եկեղեցական երգչախմբի անդամներ, դպրոցականներ և այլն: