Մալդիվներում քրիստոնյաները հավաքվում են ստորգետնյա եկեղեցիներում

//Մալդիվներում քրիստոնյաները հավաքվում են ստորգետնյա եկեղեցիներում

Մալդիվներում քրիստոնյաները հավաքվում են ստորգետնյա եկեղեցիներում

Միջազգային քրիստոնեական իրավապաշտպան  <<Open Doors>> կազմակերպությունը հրապարակել է քրիստոնյա մի կնոջ վկայությունը, համաձայն որի Մալդիվներում  քրիստոնյաները ստիպված են  հավաքվել  ընդհատակյա, նույնիսկ ստորգետնյա եկեղեցիներում:   Մալդիվները  Հնդկական օվկիանոսում  ոչ մեծ կղզի պետություն է, որը  բազմաթիվ զբոսաշրջիկների  է գրավում իր հրաշալի բնությամբ և կլիմայով: Մալդիվները մուսուլմանական պետություն է, որտեղ բացի  իսլամից  մյուս կրոնները արգելված են: Այդ երկրում քրիստոնեություն պաշտոնապես գոյություն չունի: Ոչ մուսուլման  օտարեկրացիներին արգելված է  արտահայտել և տեղի բնակիչներին պատմել իրենց հավատքի մասին:   Open Doors կազմակերպության 2016 թվականի զեկույցում Մալդիվները գրավել է  13-րդ հորիզոնականը այն երկրների ցուցակում, որտեղ  հալածում են քրիստոնյաներին և խախտում նրանց իրավունքները: Մալդիվներում քրիստոնյաները Ավետարանը տարածում են  վտանգելով իրենց կյանքը: Նրանք ստիպված են իրենց հավատքը թաքցնել նույնիսկ  ընտանիքից, գործընկերներից: Կարող են բանտարկել ոչ միայն Ավետարանը քարոզելու, այլ նաև  տանը Աստվածաշունչ կամ քրիստոնեական այլ գրականություն պահելու համար: Այս պայմաններում   քրիստոնյաները ստիպված են    գաղտնի հավաքույթներ անցկացնել ստորգետնյա եկեղեցիներում: Չնայած այդ ամենին, Մալդիվներում  քրիստոնյաների թիվը  մեծանում է:

By | 2016-02-25T12:51:04+00:00 February 25th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն