Փարիզում կայացած  ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսը   մերժել  է Կոսովոյի անդամակցությունը: Տեղի ունեցած քվեարկության ժամանակ  չի հավաքվել  անհրաժեշտ նվազագույն 95 ձայնը: Քվեարկությանը մասնակցել էին 142 պատվիրակներ: Կողմ էին քվեարկել  92 երկրներ, դեմ` 50-ը, ձեռնպահ`29-ը:   Կոսովոյի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում չընդգրկվելու կապակցությամբ Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը շնորհավորել էր Սերբիայի ժողովրդին: << Սա հաղթանակ էր մեզ համար: Վկայում է մեր երկրի հանդեպ առկա հարգանքի մասին: Մենք շարունակելու ենք պայքարը Կոսովոյի համար և երբեք չենք  նահանջելու>>-ասել էր նախագահը: Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում Կոսովոյին ընդունելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Ալբանիան:  Ինչպես գիտենք Ալբանիայի իշխանությունները`ԱՄՆ-ի և  Արևմուտքի առաջատար երկրների աջակցությամբ  Կոսովոն անկախ հռչակեցին  2008  թվականին` առանց Սերբիայի համաձայնության, որի կազմում է գտնվում Կոսովոյի երկրամասը: Ռուսաստանը,  ԲՐԻԿՍ-ի անդամ երկրները, Լատինական Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի  մի շարք պետություններ   ճանաչում են Սերբիայի տարածքային ամբողջականությունը, որի մեջ նաև Կոսովոն:  Այդ պետությունները  դեմ են Կոսովոյի անկախության  միակողմ հռչակմանը: