Կոլումբիայի սահմանադրական դատարանը  օրինականացրել է միասեռ ամուսնությունները: Այժմ  միասեռ զույգերը  ունեն նույն իրավունքները, արտոնությունները և պարտականությունները ինչ որ ավանդական ամուսնական զույգերը: Տեղի լրատվամիջոցների համաձայն  այդ որոշմանը կողմ են քվեարկել  Սահմանադրական դատարանի  6 դատավոր, դեմ`3-ը: Նշենք, որ այսպես կոչված միասեռ ամուսնությունները օրինականցված են նաև Լատինական Ամերիկայի  մի քանի այլ երկրներում` Բրազիլիայում, Ուրուգվայում, Արգենտինայում, Պուերտո-Ռիկոյում և Մեքսիկայի մի շարք  նահանգներում: