Խաղաղության քայլերթ Հալեպում

//Խաղաղության քայլերթ Հալեպում

Խաղաղության քայլերթ Հալեպում

 Սուրբ Հարության տոնի օրը Անտիոքի եւ համայն Արևելքի ասորի ուղղափառ եկեղեցու Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ի առաջնորդությամբ  խաղաղության քայլերթ էր տեղի ունեցել Սիրիայի Հալեպ քաղաքում: Այդ միջոցառումը նպատակ ուներ նաև  հանրության ուշադրությունը դարձնել իսլամիստ գրոհայինների կողմից գերևարված երկու միտրոպոլիտների`Գրիգոր Յուհան Իբրահիմի և Պողոսի ճակատագրին:  Երթին մասնակցել էին քահանաներ, վանականներ, ավելի քան 400 երիտասարդ աղջիկներ և տղաներ, ովքեր Հալեպում անցկացվող  երիտասարդական հանդիպման մասնակիցներ էին: Երթի մասնակիցները տանում էին գերևարված միտրոպոլիտների նկարները: Երթը ավարտվել էր Սուրբ Գևորգի տաճարում, որտեղ եկեղեցական արարողություն էր կատարվել, որի ժամանակ Պատրիարք Մար Իգնատիոս Եփրեմ II-ը առաջնորդել էր  աղոթքը: Նշենք, որ Ասորի  եկեղեցու միտրոպոլիտ Գրիգոր Յուհան Իբրահիմին և ուղղափառ միտրոպոլիտ Պողոսին իսլամիստները ատևանգել էին  2013 թվականի ապրիլին:  Ներկայումս նրանց մասին ստույգ տեղեկություններ չկան: Որոշ վարկածների համաձայն հոգևորականներին սպանել են:

About the Author:

Թողնել Հաղորդագրություն