Կաթոլիկները  կողմ են կանանց ձեռնադրմանը

Գլխավոր/Նորություններ/Կաթոլիկները  կողմ են կանանց ձեռնադրմանը
  • Կաթոլիկները  կողմ են կանանց ձեռնադրմանը

Կաթոլիկները  կողմ են կանանց ձեռնադրմանը

Christian Today-ի համաձայն ընտանիքի հարցերին նվիրված Վատիկանում ընթացող եպիսկոպոսների ժողովում քննարկվել է  կանանց քահանաներ և սարկավագներ  ձեռնադրելու հարցը: Կանադայից  արքեպիսկոպոս Պոլ-Անդրե  Դյուրոշեն հայտարարել էր, որ  կանանց ձեռնադրումը  հնարավորություն է  եկեղեցու կյանքում կանանց ավելի շատ ընդգրկելու   համար: << Ամենուր, որտեղ  դա հնարավոր է, անհրաժեշտ է  հնարավորություն տալ  կանանց եկեղեցական կառույցներում պաշտոններ զբաղեցնելու: Նրանք չեն կարող պատարագներ մատուցել,  խոստովանություն ընդունել,  ամուսնության արարողություններ կատարել, սակայն այդ պաշտոնները թույլ կտան նրանց  որոշումներ կայացնել>>-ասել էր արքեպիսկոպոս Դյուրոշեն:  Նա հիշեցրել էր, որ կանանց ձեռնադրումը նորություն չի եկեղեցու համար: Վաղ եկեղեցում   քահանաներ էին եղել  և տղամարդիկ և կանայք: