<<Breitbart>>   կայքի տեղեկացմամբ` Իսպանիայի հարավային Ռինկան դե լա Վիկտորիա փոքր  քաղաքում  իսլամիստները հարձակվել են Մարիամ Աստվածածնի տաճարի վրա: Նրանք  կոտրել էին  եկեղեցու ապակիները, վնասել Աստվածածնի  փայտե արձանը, պղծել էին խորանը  և արաբերեն լեզվով գրություններ թողել պատերի վրա:  Ոստիկանությունը հետաքննում է դեպքը:  Մալագայի եպիսկոպոսությունը, որի կազմում է  հարձակման ենթարկված եկեղեցին,  հայտարարել է. <<Մենք  մտադիր ենք  շարունակել երկխոսությունը կրոնական այլ  համայնքների  հետ  և հուսով ենք, որ նման գործողությունները  չեն խաթարի մեր խաղաղ գոյակցությունը և բացասաբար չեն անդրադառնա  փոխադարձ հարգանքի վրա հիմնված  եղբայրական  մեր հարաբերություններին>>: Նշենք, որ  վերջին մեկ ամսվա ընթացքում սա քրիստոնեական սրբավայրերի վրա իսլամիստների հարձակման երկրորդ դեպքն է: Սեպտեմբերի վերջին ձերբակալել էին 27-ամյա  մի մարոկացու, ով փորձել էր ոչնչացնել Տիրամոր արձանը: