Israel Hayom թերթի համաձայն  << Իսլամական պետություն>> խմբավորումը համացանցում նոր տեսաերիզ է տարածել, որում  կոչ է արվում ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել հրեաների դեմ: 6 րոպե տևողությամբ տեսաերիզում  ցուցադրվում են  վերջերս Իսրայելում կատարվող դեպքերը` մասնավորապես Տաճարի լեռան վրա գտնվող Ալ Աքսայի մզկիթի մոտ պաղեստինցիների և իսրայելյան ոստիկանության բախումները:  <<Բոլոր միջոցները օգտագործեք հրեաների դեմ պատերազմում: Օգտագործեք պայթուցիկ սարքերը, պայթեցրեք նրանց, գլխատեք հրեաներին>>-կոչ է արվում տեսաերիզում: Տեսաերիզում հնչող ձայնը   համառոտակի ներկայացնում է նաև Ալ Աքսայի մզկիթի պատմությունը` նշելով, որ տաճարը գտնվում է Իսրայելի կողմից զավթված տարածքում, իսկ արաբական երկրների առաջնորդները  բավականին ջանքեր չեն ներդնում  ազատելու մզկիթը: Տեսաերիզի վերջում <<Իսլամական պետության>>  մի քանի գրոհայիններ  հայտարարում են, որ շուտով գալու են  Երուսաղեմ, որպեսզի օգնեն պաղեստինցի եղբայրներին  սպանելու հրեաներին: