Իրաքի խորհրդարանը մերժել է քրիստոնյա պատգամավորների առաջարկը

//Իրաքի խորհրդարանը մերժել է քրիստոնյա պատգամավորների առաջարկը

Իրաքի խորհրդարանը մերժել է քրիստոնյա պատգամավորների առաջարկը

Fides գործակալության տեղեկացմամբ` Իրաքի խորհրդարանը մերժել է քրիստոնյա պատգամավորների  երեխաների հավատքի վերաբերյալ օրենքում փոփոխություն կատարելու առաջարկը: Այդ օրենքի համաձայն, եթե ծնողներից մեկը մուսուլման է, իսկ մյուսը ոչ, ապա երեխան ինքնաբերաբար  մուսուլման է  համարվում: Քրիստոնյա պատգամավորները  առաջարկել էին  օրենքում փոփոխություն կատարել,համաձայն որի երեխաները կարող են  ինքնուրույն ընտրություն կատարել չափահաս դառնալուց հետո:  Փոփոխության  օգտին քվեարկել էր 51պատգամավոր, իսկ դեմ`137-ը: Օրենքի փոփոխության օգտին ակտիվորեն հանդես է գալիս Քաղդեական եկեղեցու պատրիարք Լուիս Ռաֆաել Սակոն: Սեպտեմբերին նա նամակ էր ուղարկել խորհրդարան, որում նշել էր, որ այդ օրենքը հակասում  է  Իրաքի սահմանադրությանը, որը երաշխավորում է  <<քաղաքացիների պաշտպանությունը քաղաքական, մտավոր  կամ կրոնական ցանկացած ճնշումներից>>: <<Քրիստոնյաները հարգում են կրոնի ընտրության ազատությունը, եթե  կրոնը  փոխելու որոշումը  բռնությամբ չի կատարվում>>-հայտարարել էր Պատրիարքը:

By | 2015-10-29T12:12:56+00:00 October 29th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն