Սեպտեմբերի վերջին   Հունաստանում միտրոպոլիտ Իգնատիոսը  մկրտել է   արևմտյան գնչուների  ռոմա համայնքին պատկանող 33 երեխաների: Մկրտությունը կատարվել էր  երեխաների ցանկությամբ:  Նրանք իրենց ուրախությունը կիսում էին ծնողների և հարազատների հետ: Նշենք, որ Հունաստանի Ալիվերի շրջանի գնչուական այս համայնքում միսիոներական աշխատանքներ են  տանում Հույն Ուղղափառ եկեղեցու Դիմիտրիադի թեմի անդամները: Հույն հոգևորականները հետևողականորեն  օգնում են  գնչուների սոցիալական ադապտացմանը,  երիտասարդության համար  կազմակերպում են  մարզական, մշակութային  միջոցառումներ և իրականացնում են կրթական ծրագրեր: Միտրոպոլիտ Իգնատիոսի խոսքով   համայնքում շարունակվելու են հոգևոր աշխատանքները, հատուկ ուշադրություն է հատկացվելու  երիտասարդներին և ընտանիքներին: