Համաշխարհային լրատվամիջոցների տեղեկացմամբ`հունվարի 30-ին Հռոմում կայացել է  բողոքի զանգավածային ակցիա միասեռ ամուսնությունների ճանաչման դեմ: Ակցիային մասնակցել էր մի քանի հարյուր հազար մարդ, իսկ ցույցի կազմակերպիչների տվյալներով   մասնակիցների թիվը կազմել էր մինչև 2միլիոն: Ներկայումս Իտալիայի խորհրդարանը քննարկում է  միասեռ ամուսնությունների օրինականացման հարցը: Ավանդական ընտանիքին պաշտպանում են նաև  բազմաթիվ բարձրաստիճան  պաշտոնյաներ` Իտալիայի տարածաշրջանների և ինքնավարությունների հարցերով նախարար Էնրիկո Կոստան,  շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Ջանլուկա Գալեթին և այլոք: Ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն  աջակցություն էր հայտնել    ցուցարարներին Twitter-ում:  Ցույցը  նախաձեռնել էին  մի շարք կազմակերպություններ, այդ թվում նաև կաթոլիկ միություններ: Ցուցարարները  վճռականորեն դեմ էին արտահայտվել  <<միասեռ>>  ամուսնությունների օրինականացմանը և համասեռամոլ զույգերի կողմից երեխաների որդեգրմանը: <<Երեխան պետք է  ապրի հոր և մոր հետ>>-հայտարարել էր ցույցի կազմակերպիչներից Սիմոնե Պիլոն և հավելել, որ պետք է  ընդհանրապես արգելել այսպես կոչված միասեռ ամուսնությունները: Ցուցարարների թվում էին բազմաթիվ կաթոլիկներ,  թեմերի, ընտանիքի պաշտպանության կաթոլիկ կազմակերպությունների, եկեղեցական շարժումների ներկայացուցիչներ, վանականներ, միանձնուհիներ , քահանաներ, ընդդիմադիր քաղաքական գործիչներ և այլն: Նշենք, որ Իտալիան  Եվրոպայի վերջին խոշոր պետությունն է, որ չի օրինականացրել միասեռ կապերը: Այդ առնչությամբ ճնշումներ է գործադրում Եվրամիությունը:  Վարչապետ Մատեո Ռենցին  խոստացել էր, որ մինչև 2015 թվականի վերջը  կօրինականացներ այդ կապերը, սակայն կառավարող դաշինքի ներսում հանդիպել էր զորեղ ընդդիմության: Իտալիայի խորհրդարանում այդ հարցի վերաբերյալ  քվեարկությունը կայանալու է փետրվարին: