Հռոմի Պապը ողջունել է զինադադարը Սիրիայում

//Հռոմի Պապը ողջունել է զինադադարը Սիրիայում

Հռոմի Պապը ողջունել է զինադադարը Սիրիայում

ABC News-ի համաձայն սուրբ Պետրոսի հրապարակում   կիրակնօրյա ավանդական քարոզի  ժամանակ  Հռոմի Պապը ողջունել է հրադադարը Սիրիայում: Նա հույս է հայտնել, որ  դա ճանապարհ կհարթի այդ երկրում   երկխոսության և խաղաղության հաստատման համար: Ֆրանցիսկ I-ը  կոչ էր արել  աղոթել, որպեսզի  Սիրիայում  ավելի քան 5 տարի  շարունակվող պատերազմի պատճառով   մարդկանց տառապանքներին վերջ դրվի:  Սիրիայում հրադադար հաստատելու վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել  Ռուսաստանի և ԱՄՆ-ի խորհրդակցությունների արդյունքում: Մոսկվայի և Վաշինգտոնի  համատեղ հայտարարության համաձայն հրադադարը սկսվել է  փետրվարի 27-ին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը  Սիրիայում հրադադարը աջակցող  բանաձև է ընդունել: Զինադադարը չի տարածվում <<Իսլամական պետություն>>, << Ան Նուսրայի ճակատ>> և ահաբեկչական մյուս խմբավորումների վրա:

By | 2016-02-29T14:03:19+00:00 February 29th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն