Հռոմի Պապը վեցօրյա այցով մեկնում է Մեքսիկա

//Հռոմի Պապը վեցօրյա այցով մեկնում է Մեքսիկա

Հռոմի Պապը վեցօրյա այցով մեկնում է Մեքսիկա

Ֆրանցիսկ I Պապի Մեքսիկա կատարելիք այցի  ընթացքում  երկրի մայրաքաղաքի իշխանությունները խստացնելու են անվտանգության միջոցները: Մեխիկոյի  հասարակական անվտանգության  հարցերով նախարար Իրամ Ալմեյդա Էստրադան հայտարարել է, որ Պապի անվտանգությունը պահպանելու են ավելի քան 20 հազար ոստիկաններ,  ուժային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև տասնյակ հազարավոր կամավորներ: Հռոմի Պապը Մեխիկո է ժամանելու փետրվարի 12-ի երեկոյան: Հաջորդ օրը հանդիպելու է  Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոյի հետ, ավելի ուշ մեքսիկացի եպիսկոպոսների  հետ: Նույն օրը երեկոյան պատարագ է մատուցելու Մեխիկոյի    Գվադելուպայի Տիրամոր հայտնի տաճարում, իսկ փետրվարի 14-ին եկեղեցական արարողություն է կատարելու  Մեխիկոյի Էկատեպեկե  արվարձանում: Սպասվում է որ այդ պատարագին ներկա կգտնվի գրեթե 2 միլիոն մարդ:  Հետագա երկու օրերին Պապը այցելելու է  Մեքսիկայի մի քանի նահանգներ, հանդիպելու է հնդկացի ցեղերի ներկայացուցիչների, երիտասարդության և հոգևորականության հետ: Այցը ավարտվելու է փետրվարի 17-ին:

By | 2016-02-12T12:04:26+00:00 February 12th, 2016|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն