KAI գործակալության տեեկացմամբ` Հռոմի իշխանությունները Կոլիզեի անմիջական հարևանությամբ գտնվող  հրապարակը անվանել են Ռեֆորմացիայի առաջնորդ Մարտին Լյութերի անունով: Հռոմի քաղաքագլուխ Ինյացիո Մարինոն լրագրողներին հայտնել էր, որ  այս կերպ Հռոմը վկայում է իր բարյացակամ վերաբերմունքը ցանկացած կրոնի հանդեպ: Հռոմի լյութերական համայնքի հովիվ Ժան-Մարտեն Կրուզեն  շնորհակալություն էր հայտնել քաղաքի իշխանություններին  և այդ քայլը անվանել էր գործող էկումենիզմի ապացույց: Նշենք, որ Հռոմի  հրապարակներից մեկը Մարտին Լյութերի անունով կոչելու որոշմանը աջակցել էին քաղաքի   բողոքական տարբեր համայնքները:  Կաթոլիկ եկեղեցին դեմ չէր  հրապակը Ռեֆորմացիայի առաջնորդի անունով կոչելուն: Սուրբ Գահի մամուլի ծառայության ներկայացուցիչ Չիրո Բենեդետինին նշել էր, որ կաթոլիկները Հռոմի քաղաքային իշխանությունների այդ որոշումը  ընդունել են  էկումենիկ երկխոսության շրջանակներում և այն  նվիրված  է Ռեֆորմացիայի 500-րդ ամյակին, որը նշվելու է 2017թվականին: