Հնդկաստանում սպանել են բողոքական հովվի

Գլխավոր/Նորություններ/Հնդկաստանում սպանել են բողոքական հովվի
  • Հնդկաստանում սպանել են բողոքական հովվի

 

Հնդկաստանի  արևելյան Ջարքհանդ նահանգի Սանդհի գյուղում հինդու արմատականները սպանել են  բողոքական հովվի: Fides գործակալության տեղեկացմամբ` զինված մարդիկ ներխուժել են  Հիսունական եկեղեցու 54-ամյա հովիվ  Չամու Հասդա Պուրտիի տուն  և հրազենի կրակոցով սպանել նրան: Սպանությունը  վախեցրել է տեղի քրիստոնյաներին: Վերջերս Ջարքհանդ նահանգում  ակտիվացել են հինդու ծայրահեղական խմբավորումները, որոնք  պահանջում են  արգելել մի կրոնից մեկ այլ կրոնի անցումը: Նահանգի 40 միլիոն բնակիչներից քրիստոնեություն է դավանում   մոտ կես միլիոն մարդ: