Հնդկաստանում ավարտվել է 100 քրիստոնյաների սպանության  հետաքննությունը

Գլխավոր/Նորություններ/Հնդկաստանում ավարտվել է 100 քրիստոնյաների սպանության  հետաքննությունը
  • Հնդկաստանում ավարտվել է 100 քրիստոնյաների սպանության  հետաքննությունը

Հնդկաստանում ավարտվել է 100 քրիստոնյաների սպանության  հետաքննությունը

 

Christian Post-ի տեղեկացմամբ` Հնդկաստանում ավարտվել է 2008 թվականին  հարյուր քրիստոնյաների սպանության գործի  հետաքննությունը: Արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերին: Քննչական  հանձնաժողովի նախագահ, դատավոր Նայդուի խոսքով  հանցագործության հետաքննության համար ութ տարի պահանջվեց, որովհետև շատերը չէին ցանկանում  համագործակցել  հետաքննության հետ` այդ թվում նաև տեղի իշխանությունները:  Նշենք, որ 2008թվականին Հնդկաստանի Օրիս նահանգում  քրիստոնյաների վրա կատարված հարձակումների արդյունքում   սպանվել է 100 քրիստոնյա, ավելի քան 56 հազարը անօթևան էին դարձել, 300 եկեղեցիներ և  6 հազար տներ ավերվել  ու թալանվել էին: Տեղի թեմի արքեպիսկոպոս  Ջոն Բարվան նշել է, որ  2008 թվականի դեպքերից հետո  այդ շրջանում բնակվող քրիստոնայների հավատքը ավելի է ամրացել: Ներկայումս  Հնդկաստանում դարձյալ ակտիվացել են   հինդու արմատականները: Նրանք այլ  կրոնների հետևորդների դեմ ակցիաներ են անցկացնում, մասնավորապես հարձակումներ կատարում քրիստոնյաների և մուսուլմանների դեմ:  Իրավապաշտպան Ջագադիշ Չանդրի խոսքով  հինդու արմատական գաղափարները թափանցել են  կառավարական, ոստիկանական  և դատական շրջաններ, ինչը հանգեցնում է  Հնդկաստանի սահմանադրությամբ երաշխավորված արդարադատության, հավասարության և աշխարհիկության սկզբունքների խախտումներին: