Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի ոգեկոչման արարողություն  է անցկացվել Լոնդոնում

//Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի ոգեկոչման արարողություն  է անցկացվել Լոնդոնում

Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի ոգեկոչման արարողություն  է անցկացվել Լոնդոնում

Հայկական լրատվամիջոցների համաձայն`Լոնդոնի  Վեսթմինսթրյան աբբայությունում կայացել է Հայոց ցեղասպանության սուրբ  նահատակների հիշատակի ոգեկոչման արարողություն: Էկումենիկ արարողությանը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ ծառայել էր  Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա են եղել աշխատանքային այցով  Մեծ Բրիտանիայում  գտնվող ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը: Հայոց ցեղասպանության նահատակների  համար բարձրացված էկումենիկ աղոթքը հնչել էր նաև,  որպես հրավեր  բարի կամքի տեր բոլոր մարդկանց միանալու արդարության հաղթանակի համար աղոթքին:  Մարդիկ պետք է իրենց ձայնը բարձրացնեն  ցեղասպանության դեմ պայքարում, աղոթեն  աշխարհում խաղաղության հաստատման համար: Արարողության ժամանակ հոգևոր  երգերը կատարել էր Լոնդոնի հայկական սուրբ  Եղիշե եկեղեցու երգչախումբը: 

By | 2015-11-02T10:40:52+00:00 October 30th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն