Համաշխարհային քրիստոնեական ֆլեշմոբ համացանցում

Գլխավոր/Նորություններ/Համաշխարհային քրիստոնեական ֆլեշմոբ համացանցում
  • Համաշխարհային քրիստոնեական ֆլեշմոբ համացանցում

Համաշխարհային քրիստոնեական ֆլեշմոբ համացանցում

Միջազգային քրիստոնեական  Christian Vision կազմակերպությունը շարունակում է պատրաստվել սեպտեմբերի 30-ին  համացանցում անցկացվելիք քրիստոնեական համաշխարհային  ֆլեշմոբին: Այդ օրը ողջ աշխարհում մոտ 100 հազար քրիստոնյաներ սոցիալական ցանցերի  իրենց էջերում տեղադրելու են  հատուկ  հաղորդագրություն, որում բացատրելու են, թե ինչու են հավատում Հիսուսին: Դա կարող է լինել կարճ տեքստ  կամ էլ տեսաերիզ` թարգմանված միջագային լեզուներից մեկով:  Ֆլեշմոբին մնացել է երեք օր: Մինչ օրս  միջոցառմանը իր մասնակցությունն է  հայտնել 50  հազար մարդ: