Ֆ. Գրեհեմը կոչ է անում աղոթել հալածվող քրիստոնյաների համար 

Գլխավոր/Նորություններ/Ֆ. Գրեհեմը կոչ է անում աղոթել հալածվող քրիստոնյաների համար 
  • Ֆ. Գրեհեմը կոչ է անում աղոթել հալածվող քրիստոնյաների համար 

Ֆ. Գրեհեմը կոչ է անում աղոթել հալածվող քրիստոնյաների համար 

Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը  անդրադարձել է  Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում  քրիստոնյաների հալածանքների վերաբերյալ  հրապարակված  զեկույցին:  Զեկույցը,  որ կոչվում էր << Հալածվածներ և մոռացվածներ>>,  պատրաստել էր  բրիտանական բարեգործական << Օգնություն կարիքավոր եկեղեցուն>> կազմակերպությունը: Զեկույցը ներկայացրել էր  Մեծ Բրիտանիայի վարչապետ  Դևիդ Քեմերոնը: Նրա խոսքով  ամբողջ աշխարհում   յուրաքանչյուր օր իրենց հավատքի համար քրիստոնյաները ենթարկվում են սիստեմատիկ խտրականությունների, շահագործման, զրկվում են իրենց տներից:  Զեկույցում հատուկ ուշադրություն էր հատկացված Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին , ովքեր սարսափելի  հալածանքների են ենթարկվում իսլամիստ գրոհայինների կողմից, ինչի արդյունքում դարեր շարունակ այդ տարածաշրջանում բնակվող քրիստոնյաները հեռանում են: Այդ փաստաթղթի համաձայն` առաջիկա հինգ տարիների ընթացքում քրիստոնեությունը կվերանա  Իրաքում: Այս առնչությամբ Ֆրանկլին Գրեհեմը Facebook-ում   գրել էր.<< Պատկերացրեք, որ քրիստոնեությունը վերացել է այն երկրում, որտեղ պատմաբանների  հաստատմամբ գտնվել էին  Եդեմի այգու դարպասները, այն երկրում, որտեղ բնակվել էր Աբրահամը,  որտեղ Նոյը կառուցել էր իր տապանը>>: Նա նշել էր, որ այսպես կոչված <<Իսլամական պետությունը>> մեկ նպատակ է հետապնդում  Իրաքում, Սիրիայում և վերջապես ամբողջ աշխարհում `ամեն գնով   ոչնչացնել  բոլոր կրոնները, բացի իսլամից:<< Աղոթեք քրիստոնյաների համար, ովքեր փորձում են գոյատևել Մերձավոր Արևելքում>> -եզրափակել էր Ֆրանկլին Գրեհեմը: