Ֆ. Գրեհեմը հանդիպել է Պատրիարք Կիրիլի հետ

//Ֆ. Գրեհեմը հանդիպել է Պատրիարք Կիրիլի հետ

Ֆ. Գրեհեմը հանդիպել է Պատրիարք Կիրիլի հետ

Ամերիկացի հայտնի ավետարանիչ Ֆրանկլին Գրեհեմը  աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում: Նա  հանդիպել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ  Պատրիարք Կիրիլի հետ: Հանդիպման  ժամանակ քննարկել էին բազմաբնույթ հարցեր:  Ֆրանկլին Գրեհեմը  իր  խոր հիասթափությունն էր հայտնել ԱՄՆ-ի Գերագույն դատարանի կողմից միասեռ ամուսնությունները օրինականացնող օրենքի հաստատման   վերաբերյալ: << Համասեռամոլությունը մեղք է, մինչդեռ  այսօր Ամերիկայում նույնիսկ որոշ եկեղեցիներ են պաշտպանում այդ մեղքը: Դա սարսափելի է, դա դեմ է Աստծուն: Այդ մասին ես ասել եմ նախագահ Օբամային, սակայն  նա չհասկացավ: Ցավոք մեր նախագահը քրիստոնեական աշխարհայացք չունի: Նա անաստվածություն է քարոզում>>-ասել էր Գրեհեմը: Զրույցի ընթացքում անդրադարձել էին նաև Մերձավոր Արևելքի իրավիճակին: << Նախագահ Բաշար Ասադը պաշտպանում է քրիստոնյաներին, եթե  նրա կառավարությունը տապալվի, ապա Սիրիայի  բոլոր քրիստոնյաներին կոչնչացնեն>>-իր խորը մտահոգություն էր հայտնել Ֆ. Գրեհեմը: Նա բարձր է գնահատել Ռուսաստանի կողմից Սիրիային ցույց տրվող  օգնությունը` նշելով որ նախագահ Վլադիմիր Պուտինը  փրկում է Սիրիայի քրիստոնյաներին: <<Ես շնորհակալ եմ  Ռուս ուղղափառ եկեղեցու դիրքորոշման համար, շնորհակալ եմ,  որ դուք կանգնած եք հանուն արդարության:Իսկ Արևմուտքում  ականատես ենք  եկեղեցիների բարոյական  քայքայմանը >>- ասել էր Ֆ. Գրեհեմը և հավելել.<<Մենք պետք է աղոթենք քաղաքական գործիչների և քրիստոնյաների համար: Ես աղոթում եմ և կոչ եմ անում աղոթել նախագահ Պուտինի համար, ով պաշտպանում է ավանդական քրիստոնեական արժեքները>>:  Իր հերթին էլ Պատրիարք Կիրիլը մտահոգություն էր հայտնել  Արևմուտքի բարքերի  անկման վերաբերյալ:<< Վերջին տարիներին  Արևմուտքի հոգևոր կյանքում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: Արևմտյան երկրները  դադարել են հետևել քրիստոնեական արժեքներին>>- ասել էր Ռուս եկեղեցու առաջնորդը:  Նա Ֆրանկլին Գրեհեմին շնորհակալություն էր հայտնել Դոնբասի բնակչությանը տրամադրած հումանիտար օգնության համար: Հանդիպման ավարտին  Պատրիարք Կիրիլը   ասել էր.<<Դուք համարձակորեն պաշտպանում եք ձեր հավատը, քրիստոնեական արժեքները: Դուք ձեր քարոզներով  աջակցում եք և խրախուսում  բազմաթիվ քրիստոնյաների>>: 

By | 2015-10-29T11:54:57+00:00 October 29th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն