Իսրայելի խորհրդարանական հանձնաժողովում  ունեցած  ելույթի ժամանակ Եվրոպայի րաբիների խորհրդի նախագահ,Մոսկվայի գլխավոր րաբի Պինհաս Գոլդշմիդտը հայտարարել էր.<< Ֆրանսիայում հրեաների վիճակը մտահոգիչ է, այդ  երկրում է որոշվում  ամբողջ Եվրոպայի հրեական համայնքի ապագան>>: Գոլդշմիդտի կարծիքով  հարկավոր է  հակահրեականության և ծայրահեղականության դեմ պայքարել հենց Ֆրանսիայում: Նա պատմել էր  Ռուսաստանի և Եվրոպայի պետությունների հրեական համայնքների վիճակի,  ինչպես նաև  որոշ երկրներում հակահրեական տրամադրությունների աճի մասին: Հանձնաժողովի   նիստին մասնակցել էր նաև  Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ  Յուրի Կանները, Իսրայելի վարչապետի աշխատակազմի, արտաքին գործերի նախարարության, միգրացիայի նախարարության  և Իսրայելի մի շարք խոշոր կազմակերպությունների  ներկայացուցիչներ: Նշենք, որ  Եվրոպայի րաբիների  խորհուրդը  միավորում է  Եվրոպական առաջատար պետություններից 700 րաբիների: