Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովը մարտի զեկույցում Վրաց եկեղեցու առաջնորդ Պատրիարք -Կաթողիկոս   Իլիա II-ին  մեղադրել  է անհանդուրժողականության համար.<<Վրաստանի Պատրիարքը  խոսում է ատելության լեզվով, քանի որ սեռական փոքրամասնությունների  միջոցառումը անվանել է  <<վիրավորանք վրաց ժողովրդի համար>>, իսկ համասեռամոլությունը `հիվանդություն>>- ասված է զեկույցի 37-րդ կետում: Այս առնչությամբ իր կարծիքն է հայտնել Բորժոմի միտրոպոլիտ  Սերաֆիմը:<<Ես զարմացած եմ այդ մեղադրանքից: Այն մասին,  որ համասեռամոլությունը մեղք է գրված է Սուրբ Գրքում: Եկեղեցին այդ մեղքի մեջ գտնվողներին պետք է կոչ անի ազատագրվել դրանից:  Եվ յուրաքանչյուրի  իրավունքն է ընդունել այդ կոչը կամ մերժել: Ոչ մի հոգևորական  համասեռամոլների դեմ խաչակրաց արշավանքի կոչ չի անում: Պատրիարք Իլիա II-ը  ոչ մեկի հանդեպ  խտրական վերաբերմունք չի դրսևորել: Համասեռամոլությունը հակասում է մեր ազգային արժեքներին: Եկեղեցին  և յուրաքանչյուր հոգևորական պարտավոր են  մարդկանց  չմեղանչելու կոչ անել, պարտավոր են հիշեցնել, որ  Աստվածաշնչում բազմիցս խոսվում է համասեռամոլության մեղքի մասին: Իսկ ինչ վերաբերում է Եվրոպական հանձնաժողովի  զեկույցում պարունակվող մեղադրանքին, իմ կարծիքով դա անհարկի և անհարգալից է>>-ասել էր միտրոպոլիտը: