Դրամական խոշոր զոհաբերություն <<Փրկության բանակ>> կազմակերպությանը

//Դրամական խոշոր զոհաբերություն <<Փրկության բանակ>> կազմակերպությանը

Դրամական խոշոր զոհաբերություն <<Փրկության բանակ>> կազմակերպությանը

Վերջերս ամերիկյան Մինեսոտա  նահանգի Ռոուզմոնտ քաղաքում անհայտ մնալ ցանկացող ամուսնական զույգը  <<Փրկության բանակ>> բարեգործական կազմակերպությանը նվիրաբերել էր 500 հազար դոլար: Նշենք, որ <<Փրկության բանակ>>-ը կարիքավորների համար  զոհաբերությունները  հավաքում է հատուկ կարմիր փոքր դույլերի մեջ, որոնք դրվում են մարդաշատ վայրերում: Մթերային խանութում դրված  այդպիսի արկղի մեջ էլ գցել էին  500 հազար դոլարի  չեկը: Անհայտ մնալ ցանկացած զույգը  կապվել էր բարեգործական կազմակերպության հետ  և պատմել, որ երիտասարդ հասակում իրենք  շատ դժվարություններ են կրել: Այժմ ցանկանում են օգնել կյանքի դժվարին պայմաններում հայտնված երիտասարդներին: Նշենք, որ <<Փրկության բանակը>> միջազգային քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է: Գործում է 19-րդ դարի կեսերից: Կազմակերպության գործունեությունը աջակցություն է ստանում  բողոքական- ավետարանական եկեղեցիներից:  << Փրկության բանակը>> իր առաքելությունն է համարում  Ավետարանի քարոզչությունը և նյութական օգնության տրամադրումը կարիքավորներին: Կազմակերպությունը գործում է 125 երկրներում:

By | 2015-12-03T14:11:04+00:00 December 3rd, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն