Դ.Վաշինգտոն. շնորհակալ եղեք Աստծուն

Գլխավոր/Նորություններ/Դ.Վաշինգտոն. շնորհակալ եղեք Աստծուն

Դ.Վաշինգտոն. շնորհակալ եղեք Աստծուն

  Charisma News-ի համաձայն`ամերիկացի հայտնի դերասան,  կինոռեժիսոր և պրոդյուսեր Դենզել Վաշինգտոնը  քարոզել է  << Քրիստոսի եկեղեցիների>>  միության 108-րդ վեհաժողովի   շրջանակներում կազմակերպված  բարեգործական երեկույթի ժամանակ, որը կայացել էր Սենտ Լուիս քաղաքում:  Երեկույթին ներկա մի քանի հարյուր մասնակիցներին ուղղված իր խոսքում դերասանը մասնավորապես ասել էր. << Մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուն: Հավատը և լավատեսությունը  կերկարացնեն ձեր կյանքը: Անհրաժեշտ է, որպեսզի   բոլոր գործերում օգտագործենք աղոթքի զորությունը և շնորհակալ լինենք Աստծուն>>-ասել էր դերասանը: Նշենք, որ  Դենզել Վաշինգտոնը  հրապարակավ բազմիցս հայտարարել է իր քրիստոնեական հավատքի մասին: Նա մեծացել է հիսունական եկեղեցու հովվի ընտանիքում: Ներկայումս դերասանը կնոջ և երեխաների հետ  այցելում է Լոս Անջելեսի  << Քրիստոսի եկեղեցին>>, որը   աֆրո-ամերիկյան հիսունական խոշորագույն հարանվանությունն է,  ունի  12 հազար համայնք: