Բանգլադշում պահանջում են պատժել քրիստոնյա միսիոներների վրա հարձակում կատարած անձանց

//Բանգլադշում պահանջում են պատժել քրիստոնյա միսիոներների վրա հարձակում կատարած անձանց

Բանգլադշում պահանջում են պատժել քրիստոնյա միսիոներների վրա հարձակում կատարած անձանց

Asia News-ի համաձայն Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի կենտրոնում   տարբեր կրոնների ավելի քան 200 ներկայացուցիչներ  էին  հավաքվել, ովքեր պահանջում էին պատժել  իտալացի միսիոներ Պիերո Պարոլարիի վրա հրազենային հարձակում  կատարած անձանց: Հինդու համայնքի ղեկավար,  միջազգային հանցագործությունների տրիբունալի դատախազ Ռան Դասգուպտան հայտարարել էր, որ  նման հանցագործությունները խայտառակություն են Բանգլադեշի համար: << Ես տեղյակ եմ, որ  ևս 12 քահանաներ սպառնալիքներ են ստացել: Եթե նման իրավիճակը շարունակվի, ապա  դեմոկրատիան կավարտվի երկրում>>-ասել էր Ռան Դասգուպտան: Բողոքի ակցիայի մասնակիցները տանում էին <<Մի սպանեք  կրոնի համար>> և << Օտարերկրացիները մեր բարեկամներն են >> կարգախոսները: << Մեր դեմ հալածանքները ուժեղացել են, իսկ իշխանությունները  ուշադրություն չեն դարձնում այդ իրավիճակին: Իսկ դա ավելի է  ոգևորում հանցագործներին >>-նշել էր Բանգլադեշի քրիստոնեական միության  գլխավոր քարտուղար Նիրմալ Ռոզարիոն: Նշենք, որ հարձակումների են ենթարկվում ոչ միայն կաթոլիկ քահանաները:  Վերջին շաբաթների ընթացքում սպառնալիքներ են ստացել նաև  բողոքական  հոգևորականները: Ոստիկանությունը հետաքննություն է կատարում: Անվտանգության նկատառումներով ոստիկանները պահանջել են, որ հոգևորականները  դուրս չգան  տանից: Բանգլադեշի քրիստոնեական միության  համաձայն չնայած ծայրահեղականների հարձակումներին, սպառնալիքներին, քրիստոնյա միսիոներները մեծ հարգանք են վայելում  տեղի բնակչության շրջանում:

By | 2015-11-25T15:06:06+00:00 November 24th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն