ВВС-ի տեղեկացմամբ` Ավստրալիայի եկեղեցիները հայտարարել են, որ  պատրաստ են  օթևան տալ  փախստականներին, որոնց  արտաքսելու են  Նաուրու կղզում գտնվող փախստականների ճամբարը: Ավստրալիայի Գերագույն դատարանի ընդունած վճռի համաձայն անօրինական գաղթականներին արտաքսելու են հարևան կղզի պետություններում գտնվող ճամբարները: Արտաքսելու են  առնվազն 250 փախստականի, որոնցից  37-ը երեխաներ են:  Բրիսբենի անգլիկան եկեղեցու ներկայացուցիչ  Պիտեր Քետը հայտարարել էր, որ    արտաքսված փախստականներին ճամբարում կարող են ենթարկել  բռնությունների և ստորացումների:  << Եկեղեցին մշտապես  իր կառույցները տրամադրում է այն մարդկանց,  ովքեր   բռնություններից  փրկություն  են փնտրում>>-ասել էր Պիտեր Քետը: Անգլիկան ավելի քան տաս տաճարներ արդեն  հայտարարել են  փախստականներին ապաստանելու պատրաստակամության մասին: Ավստրալիայի միգրացիայի հարցերով նախարար  Պիտեր Դատոնը նշել էր, որ  փախստական երեխաների  տեղավորումը  կատարվելու է հատուկ հսկողության ներքո:  Նշենք, որ նավակներով Ավստրալիա հասած գաղթականներին սովորոբար ուղարկում են Նաուրու կամ Պապուա Նոր Գվինեայում գտնվող գաղթականների ճամբարները: