Աշխարհահռչակ հրեա ջութակահարը արժանացել է Genesis մրցանակին

//Աշխարհահռչակ հրեա ջութակահարը արժանացել է Genesis մրցանակին

Աշխարհահռչակ հրեա ջութակահարը արժանացել է Genesis մրցանակին

Աշխարհահռչակ ջութակահար Իցհակ Պերլմանը  դարձել է Իսրայելի <<Genesis>> մրցանակաբաշխության երրորդ դափնեկիրը: Մրցանակը կազմում է մեկ միլիոն ամերիկյան դոլար և յուրաքանչյուր տարի շնորհվում է  մասնագիտական  մեծագույն ձեռքբերումների համար: << Պարոն Պերլմանը արժանացել է <<Genesis>> մրցանակին, որպես երաժիշտ և մանկավարժ ունեցած բացառիկ ներդրումների, հրեական արժեքներին և Իսրայել պետությանը  նվիրվածության համար>>- հայտարարել են մրցանակի հիմնադիրները:  Նշենք, որ համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահարը ծնվել է 1945թվականին Թել Ավիվում: Մանուկ հասակում տարած հիվանդության պատճառով ստիպված է հենակներով քայլել: Ջութակահարը նստած է նվագում: Նրա վիրտուոզ կատարմամբ է հնչում երաժշտությունը հայտնի <<Շինդլերի ցուցակը>> ֆիլմում, որը արժանացել է <<Grammy>> և <<Oscar>> մրցանակների: Իցհակ Պերլմանին մրցանակը հանձնելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն 2016թվականի  հունիսի 23-ին: <<Genesis>> մրցանակը, որին անվանում են <<հրեական Նոբելյան մրցանակ>>, 2012 թվականին հիմնադրել է Ռուսաստանի հրեա բարերարների միությունը: Նախորդ մրցանակակիրներն են Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգը  և ամերիկացի հայտնի դերասան  Մայքլ Դուգլասը:

By | 2015-12-18T14:25:49+00:00 December 18th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն