ԱՄՆ-ում Պապը հանդիպելու է աքատների, անօթևանների և կալանավորների  հետ

//ԱՄՆ-ում Պապը հանդիպելու է աքատների, անօթևանների և կալանավորների  հետ

ԱՄՆ-ում Պապը հանդիպելու է աքատների, անօթևանների և կալանավորների  հետ

Վատիկանի մամուլի ծառայությունը տեղեկացրել է  Հռոմի Պապի ԱՄՆ կատարելիք այցի մանրամասների մասին, համաձայն որոնց մասնավորապես   Ֆրանցիսկ I-ը մտադիր է հանդիպումներ ունենալ  աղքատների,  անօթևանների և բանտարկյալների հետ: Այդ մասին գրել է նաև The New York Times թերթը.<<Առաջին անգամ այդ մասշտաբով  Պապը մտադիր է ժամանակ անցկացնել  մարդկանց հետ, ովքեր գտնվում են ամերիկյան հասարակության ամենացածր աստիճաններում, փախստականների, անօթևանների, կարիքավոր ընտանիքների երեխաների և բանտարկյալների հետ>>: Վաշինգտոնում, Ֆիլադելֆիայում և Նյու Յորքում Պապը ծրագրել է 7 հանդիպումներ, որոնց ժամանակ նա շփվելու է նման մարդկանց հետ:  Մասնավորապես Ֆիլադելֆիայում  կաթոլիկ Հովվապետը այցելելու է քաղաքի ամենախոշոր բանտը,   հանդիպելու է կալանավորների և նրանց ընտանիքների հետ, պատարագ է մատուցելու նրանց համար: Ինչպես գիտենք Պապի այցը ԱՄՆ սկսվելու է սեպտեմբերի 22-ին: 

By | 2015-09-18T13:48:18+00:00 September 18th, 2015|Նորություններ|0 Մեկնաբանություններ

About the Author:

Թողնել Հաղորդագրություն